Հաշիշ (արաբ․՝ حشيش), հայտնի նաև հաշ անվամբ, կանեփային արտադրատեսակի ընդհանուր անվանում, ստացվում է հնդկական կանեփի իգական ծաղիկներից։
Խեժանման նյութ է, ունի գորշ կանաչ գույն, ծանր, թմրեցնող հոտ։ Օգտագործումն ուղեկցվում է զգայախաբությամբ և հոգեկան գործունեության այլ փոփոխություններով։